Այսօր՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կլինի 35-40 տարեկան, տեղում մահացել է: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը :
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի