Եգիպտոսի Լուքսոր քաղաքում այրվող օդապարիկի բացառիկ տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի հարավում գտնվող զբոսաշրջային Լուքսոր քաղաքում այրվել եւ ընկել է զբոսաշրջիկներով լի օդապարիկը, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Ընդհանուր առմամբ օդապարիկում եղել է 21 մարդ: Անհատ ձեռներեցը զբոսաշրջիկներին օդ է բարձրացրել, սակայն րոպեներ անց 300 մետր բարձրության վրա օդապարիկն այրվել է եւ ընկել: Օդապարիկ կառավարողը հաջողությամբ դուրս է թռչել օդապարիկի ընկնելու ընթացքում եւ ողջ մնացել: Ենթադրաբար, այրման պատճառը գազի պայթյունն է եղել, որն օգտագործվում է որպես օդապարիկի վառելիք:




Լրահոս