Մեղադրվում է մոտ 16 միլիոնի հարկեր չվճարելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավելի քան 15 միլիոն դրամի հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի բնակիչ Արման Մանուկյանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր, 2010թ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացրած 2010թ. 2-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու, ինչպես նաև հարկային տեսչություն տարեկան եկամուտների և սոց. վճարի վերաբերյալ հայտարարագրեր չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի (15 569 400 դրամ) հարկերը վճարելուց, այդ թվում ` 506 800 դրամ ԱԱՀ, 11 828 900 դրամ եկամտահարկ և 3 233 700 դրամ սոց. վճար: Այլ հարց է, թե Ա. Մանուկյանին ինչպես է հաջողվել որոշ ժամանակ չներկայացնել տարեկան եկամուտների և սոց. վճարի վերաբերյալ հայտարարագրեր:
Հիշյալ արարքի համար Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (“Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը”) 2-րդ մասի և 193-րդ հոդվածի (“Կանխամտածված սնանկությունը”) հատկանիշներով: Այժմ նա ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր է:
“Փաստինֆո”




Լրահոս