ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ: Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ պատգամավորների օգնականների վեճը վերածվել է քաշքշոցի, այնուհետեւ՝ լուրջ ծեծկռտուքի: Աղմուկից վրա հասած ԱԺ աշխատակիցներին մի կերպ հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքն ու բաժանել նրանց: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Կորյուն Նահապետյանից, սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, թե նիստի ժամանակ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱԺ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ