Երեկ «Առավոտ»-ը հրապարակել էր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հայտարարությունը. «Ընտրարշավը եւ ընտրությունները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն: Թվով չորրորդ: Եթե վերլուծենք, թե որն էր հանրապետական խունտայի պարտության գլխավոր պատճառը, ապա դա, մեկ խոսքով ասած, տակտիկական զինանոցի տգիտությունն ու սնանկությունն էր: Նախագահական մարաթոնի արդյունքում «кинг Жоржик пал», «народ ему показал красную карточку»»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների օրը նույն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին: Միգուցե Հակոբյանին «кинг Жоржик»-ն՞ է շփոթության մեջ գցել:
ՄԱՐՔՍԻՍՏՆ ՈՒ «КИНГ ЖОРЖИК»-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ