ԱՐՔԱՅԱԶՆԻ ՍԻՐԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի աղջիկ էլ գտավ իր արքայազնին: Ամենացանկալի փեսացուներից մեկի` արքայազն Հարիի սիրտը զբաղված է: Ամերիկյան «E!»-ն հրապարակել է 28-ամյա Հարիի ու 24-ամյա մոդել Քրեսիդա Մոնասի` Շվեյցարիայում արված ռոմանտիկ լուսանկարները: Հիշեցնենք, որ Հարին նախկինում էլ է սիրավեպ ունեցել Քրեսիդայի հետ, բայց համացանցում տարածված արքայազնի մերկ լուսանկարները զույգի բաժանման առիթ դարձան: Կես տարի հետո, սակայն, Հարին կրկին գրավեց Քրեսիդայի սիրտը: Ինչպես փոխանցում է «E!» պարբերականը, Քրեսիդան լավ դաստիարակություն է ստացել, հայտնի ու ճանաչված ընտանիքից է` դրանից հետեւություն անելով, որ աղջիկը Հարիի հետ հանդիպում է ո՛չ շահադիտական նպատակներով, ո՛չ էլ հայտնի դառնալու համար:




Լրահոս