ՌԴ-ով հոսող Իտակա գետը ներկվել է կարմիր գույնով՝ սարսափեցնելով Անդրբայկալի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրբայկալյան երկրամասով հոսող Իտակա գետը ներկվել է կարմիր գույնով, այն բանից հետո ինչ դրա ջրերում անհայտ քիմիկատներ են հայտնվել: Անդրբայկալի բնակիչներն ահազանգում են: Մոգոչինսկի շրջանից հոսող Իտակա գետը դարձել է ալ կարմիր: Ջրի մեջ լցվել են անհայտ քիմիկատներ, ախտոտման գոտում հայտնվել են միանգամից 4 բնակավայր, հայտնում է տեղի ЗабТВ-ին:

Ախտոտման մեջ մեղադրում են տեղի ոսկու արտահանմամբ զբաղվող ընկերություն: Ոսկու հանքերում ստուգումներ են իրականացրել շրջանային ադմինիստրացիայից: Պարզվել է, որ ընկերությունը ջրի առանձնացման ու մաքրման համար անհրաժեշտ ամբարտակներ չի կառուցել:  Այդ պատճառով էլ տեխնոգեն ջուրը կարող էր լցվել գետը:




Լրահոս