ՃՇՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ: Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ վերածվել է քաշքշոցի, ծեծկռտուքի: Եվ ահա երեկ ԱԺ կուլիսներում ակտիվորեն քննարկվում էր մեր հրապարակումը: «Աքլորացած» օգնականները փորձում էին պարզել, թե ով է եղել «Ժողովուրդ»-ի տեղեկատվության աղբյուրը: Հրապարակավ տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ»-ի թղթակիցն անձամբ է ականատես եղել այս խայտառակությանը: Ավելին, միջադեպն այնպիսի աղմուկ-աղաղակով է եղել, որ ոչ ոքի աչքից  չի վրիպել:




Լրահոս