ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ի՞նչ է, պատժիչ կազմակերպությո՞ւն ենք, մեզ մոտ նման ինստիտուտ չի գործում, որ արդյունք չապահովելու համար պատժենք… Բայց որ հրաժարական են տալիս, մենք, ըստ էության, դեմ էլ չենք…»:

Գալուստ Սահակյան tert.am

Պատժիչ կազմակերպություն չեք, բա ի՞նչ եք. ձեր գոյությունն ու իշխանության ղեկին լինելը արդեն իսկ պատիժ է մեր ժողովրդի համար: Եվ պատժում եք ամեն օր՝ ստեղծելով կյանքի համապատասխան պայմաններ, իսկ ընտրությունների ժամանակ պատժում եք միանգամից ավելի ուժեղ ձեւով՝ վերարտադրվելով եւ կրկին ժողովրդին զրկելով արժանավայել ապրելու հույսերից: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ում գործող ինստիտուտներին, ապա դրանք բազմաթիվ են՝ ընտրակեղծիքների ինստիտուտ, ուղեղ լվանալու ինստիտուտ, պատժիչ ինստիտուտ, երկիրը դատարկելու ինստիտուտ եւ, վերջապես, գալուստսահակյանիզմի ինստիտուտ:




Լրահոս