ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններից դժգոհող ատամնաբույժները դեռ չեն պատրաստվում բողոքի ակցիա անցկացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ատամնաբուժական կլինիկայի աշխատակից Ռաֆայել Ահարոնյանից: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից գործող այդ օրենքի համաձայն՝ ատամնաբույժի յուրաքանչյուր բազկաթոռի համար նախատեսվում է 80 հազար դրամ նախկին 20 հազար դրամի փոխարեն: «Արդեն ստեղծվել է ատամնաբույժների արհմիություն, որը զբաղվելու է ատամնաբույժների խնդիրներով: Իմ տեղեկությամբ՝ ամսվա վերջին պետք է ԱԺ-ում այս հարցով նիստ լինի, որի ժամանակ էլ կքննարկվի հարկերի նվազեցման հարցը: Այսինքն՝ 80 հազար դրամից 60 հազար դարձնելու հարցը: Չնայած մենք դրան էլ ենք դեմ եւ նույնիսկ հույս չունենք, որ ինչ-որ բան կփոխվի»,-ասաց Ռ. Ահարոնյանը: Նրա խոսքով՝ արհմիությունն օրենսդրական նախաձեռնություններ կուղարկի ԱԺ, ՀՀ կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, իսկ եթե այդ ամենից հետո էլ ոչինչ չստացվի, ապա նրանք կդիմեն բողոքի այլ միջոցների:




Լրահոս