ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե սպառողի էլեկտրամատակարարումն ինչ-ինչ պատճառներով անջատվել է, ապա նման դեպքերում մատակարարի կողմից ի՞նչ կարգով է վերականգնվում այն:

Ալիսա Մկրտումյան (42 տարեկան, քիմիկոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`
ա) նույն օրը՝ մինչեւ ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչեւ տվյալ օրվա ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը,
բ) հաջորդ օրը՝ մինչեւ ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14:00-ից մինչեւ 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարճ ասած, մինչեւ գումարը չվճարվի, քաղաքացին խավարում է մնալու, թեեւ անհնար է հավատալ ներկայացված ճշգրիտ ժամանակացույցին, քանի որ «լույսի մարդը» առանց քմահաճույքների հոսանքը չի միացնի:




Լրահոս