Հայկական ժամանակ. Ինչո՞ւ է նետվել 14-ամյա աղջիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երևանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարևաններից մեկը “ՀԺ”-ի թղթակցին պատմել է, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, և զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարեւանուհին ասել է նաև, որ Սիրարփիի բաճկոնը հայտնաբերվել է 15-րդ հարկում, իսկ նա ինքնասպանություն գործել է 12-րդ հարկից: Նաև հավելել է, որ շրջանառվում են մի քանի վարկածներ: Դրանցից մեկն այն է, որ իբր աղջիկը ինքնասպանություն է գործել` ընկերոջ, կամ կրոնական դրդապատճառներից ելնելով:
Թերթը փորձել է զրուցել նաև 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի հետ, սակայն ուսուցչուհիներից մեկը թղթակցին փոխանցել է, որ տնօրենը հայտնում է, որ հիմա խորհրդակցության է: Թերթի թղթակցի տպավորությամբ` խորհրդակցությունը կապված էր հենց դեպքի հետ, և դրան մասնակցում էին իրավապահները:
Սիրարփին բնակվում էր Հաղթանակ գյուղի` (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում: Սիրարփիի քրոջ ընկերուհու տեղեկություններով` աղջիկը ինքնասպան է եղել ընկերոջ պատճառով, սակայն մանրամասներ ասել չի կարողացել, նշելով, որ դեռ ոչ մի բան պարզ չէ: Սիրարփիի քույրը` Անահիտը թերթի հետ զրույցում ասել է. ,Ես գործի տեղն էի, մաման ա զանգել ասել, չգիտեմ, էնտեղ ասում են, որ հնարավոր ա իրան ինչ-որ մեկը հրած լինի, հաստատ իրա կամքով չի եղել: Ես ավել ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունը պարզում ա, հնարավոր չի, որ ինքը նման քայլի գնար, էլ ավել բան խոսել չեմ կարաե,-հուզված նշել է Սիրարփիի քույրը, որը մինչ զրույցի սկսվելը ասել էր, որ, եթե ինքը խոսի, ապա իրենց տուն թերթի թթակիցը չպետք է այցելի, քանի որ հիմա ոչ մեկ ավել բան ասել չի կարող:Թերթը նշում է, որ Անահիտի ընկերուհին թերթի հետ զրույցում նշել է, որ Սիրարփին ուներ մեկ քույր և երկու եղբայր և ընտանիքը ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածի հետ: “Դա տարիքային զարգացման հիվանդություն է, թե ինչպես նա պատվով կկարողանա դուրս գալ` այլ հարց է, անպայման պետք է մանկավարժությունը իր խոսքն ասի, շրջապատը տվյալ դեռահասին ջերմությամբ վերաբերվի, բայց ոչ թե այնպիսի ջերմությամբ, որը շատ նման է բռնության”,- բացատրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը: 




Լրահոս