5 տարվա վերքը չի սպիացել, դեռ վիրավոր ենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր մարտի 1-ի հինգերորդ տարելիցն է. 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին հետևած հետընտրական պայքարն իշխանությունները փորձեցին կոտրել նախ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող մարդկանց վրա լուսադեմին հարձակվելով, ծեծի ենթարկելով ու հարյուրավոր մարդկանց ձերբակալելով: Իսկ արդեն երեկոյան կրակեցին անզեն ցուցարարների վրա` սպանելով 10 հոգու և վիրավորելով հարյուրավոր մարդկանց: Այս ողբերգությունից հինգ տարի անց, ցավոք, պետք է փաստել` առ այսօր դե յուրե բացահայտված չեն մարտի 1-ի 10 սպանությունների գործերը, բացահայտված չեն մարդկանց ծեծի ենթարկելու և ցուցարարների վրա կրակելու հրաման տված ու այդ հրամանն իրականացրած անձինք, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իր արածների համար: Փոխարենը այդ օրերին նախագահի պաշտոնը զբաղեցնող և, ենթադրաբար, ցուցարարների վրա հարձակման հրաման տված Ռոբերտ Քոչարյանն անգամ հարցաքննության չհրավիրվեց ու հիմա շրջագայում է աշխարհում: Առ այսօր չի հարցաքննվել անգամ այդ ժամանակվա վարչապետ, 10 հոգու արյան վրա նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, որը շատ հանգիստ կեղծեց նաև այս նախագահական ընտրությունները: Այնպես որ, մարտի 1-ի էջը դեռ փակված չէ և չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի իրական մեղավորները:

Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթրթի այսօրվա համարում




Լրահոս