Ոստիկանության Արթիկի բաժին փետրվարի 27-ին՝ ժամը 19.30-ին, դիմել է մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առաջին հարկում, անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է իր ամուսնու` 1953 թ. Շավարշ Զ.-ի գլխին ու բացահայտ հափշտակելով նրա պայուսակը, որի մեջ եղել է 600.000 դրամ և 30.000 ՌԴ ռուբլի` դիմել փախուստի: Ըստ Ոստիկանության կայքի՝ Շավարշ Զ.-ն գլխի մասում ստացած սալջարդ-վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1995 թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996 թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995 թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն: Հափշտակվածը մասամբ առգրավված է: Արմեն Պ.-ն, Ալբերտ Վ.-ն և Աղաս Բ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակում Արթիկում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ