717 զոհ, 900 վիրավոր. Մեքքայում ողջ մնացած ականատեսը պատմել է, թե ինչպես է սկսվել մահացու հրմշտոցը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահմեդականների համար սուրբ համարվող Մեքքայում հաջի ժամանակ գրանցված զոհերի թիվը հասել է 717 մարդու, ևս 900-ը տուժել են:

Այս տարվա տոնական երթը առանձնակի հանդիսավոր է եղել: Հավատացյալների թիվը ևս ռեկորդային էր՝ երկու միլիոն մարդ: Հետևելով ավանդույթին՝ նրանք քայլել են դեպի Մինա հովտում գտնվող 3 արարողակարգային սյուները, որոնք խորհրդանշում են սատանան: Ցանկացած մահմեդական պետք է այդ սյուների վրա 7 քար շպրտի, որպեսզի քավի իր մեղքերը: 10 ժամ շարունակ արարողությունն առանց միջադեպերի է տեղի ունեցել:

AP_405723469625

«Դա տեղի է ունեցել այն վայրում, որտեղ կանգնում է գնացքը: Մարդիկ, ովքեր դուրս են եկել գնացքից, սկսել են քայլել, մեկը վայր է ընկել, երկրորդը վայր է ընկել, և դրա արդյունքում հրմշտոց է սկսվել»,- պատմել է ողջ մնացած ականատես Աբդուլ Համին:

blur1

Բազմահազարանոց ամբոխը սկսել է շարժվել, մարդիկ միմյանց վայր են գցել ու տրորել: Ընկածներից ոչ ոք արդեն չի կարողացել վեր կենալ: Ողջ վրանային ճամբարը լցվել էր զոհվածների դիերով: Վիրավորները մահանում էին՝ չսպասելով շտապօգնությանը. մեքենաները պարզապես չեն կարողացել հասնել տուժածներին 4 ժամ շարունակ:

blur2

blur3

blur4

RTX1RZUL

RTX1S7WC

RTX1S7WX

RTX1S08A

RTX1S613

RTX1S616

RTX1S650

RTX1S655




Լրահոս