Փետրվարի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: