Ր. Հովհաննիսյանը ՍԴ դիմելու հարցը կորոշի այս կիրակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմել կամ չդիմելու հարցը կորոշի այս կիրակի: Վաղը “Ազատության” հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ նա ժողովրդի հետ կխորհրդակցի այդ հարցով, իսկ հաջորդ օրը՝ կիրակի կկայացնի իր որոշումը։ Այս մասին այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար նախատեսված երթից առաջ բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա շեշտեց, որ խոսքը խորհրդակցելու և ոչ թե քվեարկության մասին է։

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդը նաեւ հայտարարեց, որ վաղը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ կասի, թե ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ խոսում է միայն քաղաքապետերի, մարզպետների և այլ պետական պաշտոնյաների հրաժարականների մասին:




Լրահոս