ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևան-Վան առաջին չարթերային չվերթը տեղի կունենա ապրիլի 3-ին: Երևան-Վան-Երևան չվերթը կիրականացնի “Նարեկավանք տուր” ընկերությունը` թուրքական “Բորա ջեթ” ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության օդանավերով:
“Արմենպրես”-ի հետ զրույցում “Նարեկավանք տուր” տուրիստական գործակալության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը նշել է, որ Երևան-Վանառաջին չվերթի տոմսերը կվաճառվեն հաջորդ շաբաթից սկսած և կարժենան 250 դոլար: “Սկզբի առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում տոմսերը կվաճառենք 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով”,- ասաց նա:
 
Երևան-Վան-Երևան չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի օրերին:




Լրահոս