ԳԱԼՈՒՍՏ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին) եղել է Աջափնյակ համայնքի ՀՀԿ պատասխանատուն: Ու հայտնի է, որ Աջափնյակում Սերժ Սարգսյանը, ըստ էության, պարտվել է: Արման Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չկարողացավ հաղթել՝ լինելով Աջափնյակի պատասխանատուն: «Ես ՀՀԿ-ի Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն եմ, իսկ ընտրությունների ժամանակ չեմ կարծում, որ պատասխանատուներ են լինում: Ընտրությունների ժամանակ թիմով իր թեկնածուին են ընդամենը սատարում: Վերջ»,-եզրափակեց Սահակյանը:




Լրահոս