Երեկ Ազգային ժողովի միջանցքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) կրկին «հարձակվել» է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի վրա՝ այս անգամ «լավով»: «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել երկու Մհերների խոսակցությանը: Երբ լրագրողը խնդրել է պատասխանել իր հարցին, Սեդրակյանը «վրա է տվել». «Բայց ինչ աննամուս տղա դուրս էկար»: Մեր գործընկերն ասել է, թե ընդամենը ցանկանում էր հարցնել՝ գոհ է ընտրություններում Էրեբունու արդյունքներից: Սեդրակյանը, լսելով հարցը, ժպիտը դեմքին հետ է եկել ու «բութ» մատը ցույց տվել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու չի ցանկանում լրագրողների հետ շփվել, պատգամավորն ասել է. «Ստիպում են, որ խոսեմ: Ինձ մի՛ ստիպեք, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»: Վերջում Սեդրակյանն առաջարկել է միմյանց ձեռք սեղմել ու մոռանալ ամեն ինչ: Այդպես էլ եղել է:
Հիշեցնենք, որ Սեդրակյանը անցած տարեվերջին հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին՝ ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
ՆՈՒՅՆ ՈՃՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ