ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես թիմակից չունեմ: Իմ անունից խոսում եմ միայն ես»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Առավոտ»

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը թիմակից չունի, ո՞ւմ է նախարարի պորտֆելներ տալիս Ազատության հրապարակում կամ ո՞ւմ ձեռքերն է բարձրացնում: Կամ եթե թիմակից չունի, ի՞նչ ունի. միայն ձեռք, որով կարող է բարեւե՞լ: Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամնե՞րը, որոնք մշտապես իր կողքին են եւ բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը, նրա՞նք էլ թիմակից չեն: Սա առնվազն ոչ կոռեկտ արտահայտություն է կուսակիցների նկատմամբ: Հիշեցնենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ թիմակիցներ չեն ունենում միայն բռնապետերը, իսկ բռնապետը ժողովրդավարական լիդեր չի կարող լինել:




Լրահոս