ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա բացառապես իմ անձնական որոշումն է: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները՝ ես համարում եմ, որ այս դեպքում իմ կողմից հրաժարական ներկայացնելը պարզապես բարոյական քայլ է»:

Ռուբեն Խլղաթյան news.am

Այսինքն՝ ո՞րն է այստեղ բարոյականությունը, քաղաքապետի՝ իշխող կուսակցության մանկլավիկ լինե՞լը, ձայն հավաքող լինե՞լը, թե՞ թղթի վրա ինչ-որ բան գրելը: Արմավիրի նախկին քաղաքապետն իր այս քայլով եւս մեկ անգամ բացարձակապես 0-ի հավասարեցրեց Հայաստանում «քաղաքապետի» ինստիտուտը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում քաղաքապետն ընդամենը իշխանությունների ձայն հավաքող է, իսկ բուն պարտականությունների կատարման որակը կամ քաղաքապետի ունակությունները ոչ ոք հաշվի չի առնում, ինչպես եւ շատ այլ պաշտոնյաների դեպքում. կարեւորը՝ ստրկամիտ լինեն եւ հնազանդ ծառայեն իշխանություններին:




Լրահոս