ՕԳՆՈՒՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵՊՀ-ի դիմաց «բարեւ դասադուլ» ակցիայի մասնակիցներին ահաբեկելու համար անձամբ այնտեղ էր գնացել ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանը: Ահա թե ինչպես էր նա խոսում մի երիտասարդի հետ.
Միհրան – Ինչի՞ ես կանգնել:
Ցուցարար – Լավ եմ անում:
Մ – Էդ լավ անելը տենց բան ա, հա՞: Տենց ռազբիրատի ես տանում, հա՞: Գնանք խոսանք՝ նենց առանձին:
Ց – Քո հետ ի՞նչ խոսամ ես:
Մ – Բա լավ անելը ո՞րն ա: Չես էլ կարա: Տենց տոնով էլ չխոսաս:
Ց – Արա ընգե՛ր, քո հետ բան չկա խոսալու:
Մ – Արա ընգե՛ր, ի՞նչ ա նշանակում չկա: Թեմադ հլը փոխի՛, հավաքի՛ հլը քեզ:
Ց – Հա՞, վախեցա քեզանից:
Մ – Չեմ վախացնում, որ վախացնեմ, կվախենաս:




Լրահոս