Երեկ՝ ԱԺ դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի միջեւ: Ընդդիմադիր պատգամավորն իշխանական գործընկերոջն անվանել է «կազյոլ»: Բանն այն է, որ Բաբուխանյանը հարց է բարձրացրել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսական միջոցների մասին՝ դրանք անվանելով կասկածելի, եւ ասել, որ բանկային գաղտնիքը վկայակոչելով՝ լրագրողներին թույլ չեն տալիս հետաքրքրվել, թե որտեղից են գոյացել այդ միջոցները: Ռ. Հակոբյանն այդ ընթացքում վերադարձել է դահլիճ ու ձայնի իրավունք խնդրել: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը չի կարող խախտել օրենքն ու խոսք տալ: «Դուք օրենքը խախտել եք այն ժամանակ, երբ քծնողներին ու շողոքորթներին խորհրդարան եք բերել»,-ասել է Հակոբյանը: Բաբուխանյանն էլ հակադարձել է. «Քծնողը դու ես»: Ռ. Հակոբյանն էլ, պատասխանելով՝ «Դե դավա՛յ, կազյոլի՛ մեկը», դուրս է եկել դահլիճից:
ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ