ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ, մենք էդպիսի բան չենք պլանավորում, եւ եթե կան մարդիկ, որոնք հրաժարական են տալիս, դա իրենց սեփական նախաձեռնությունն է, դա ինքնաբուխ ծնվող հրաժարականներ են…»:

Տիգրան Սարգսյան news.am

Տարօրինակ է` մարզպետի եւ քաղաքապետի պաշտոնները բավական «չալաղաջ» պաշտոններ են, հնարավորություն են տալիս օգտագործել տարբեր լծակներ, կողմնակի եկամուտներ ունենալ: Այդ ո՞ր խելացի մարդն իր կամքով պետք է նման պաշտոնից հրաժարվի այն պատճառով, որ Ս. Սարգսյանի համար չի կարողացել ձայներ հավաքել: Հրաժարվել, իհարկե, կարող է, բայց ոչ ինքնաբուխ, ինչպես նշում է վարչապետը: Նման ազնիվ մղումներ մեր պաշտոնյաների մոտ չեն լինում, եթե լինեն էլ, ապա ոչ թե իշխանություններին վերարտադրելու, այլ, օրինակ, սեփական պարտականությունների կատարման թերացումը գիտակցելու հարցում:




Լրահոս