ՀԱՐԵՎԱՆ ԴԻԿՏԱՏՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու միջեւ վերջերս բավական լարված երկխոսություն է եղել. փետրվարի 13-15-ը Թիֆլիսում անցկացվել է Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստ, որից հետո պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Սահակաշվիլու հետ: Պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը մեջբերել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմնակիցների խոսքերը, թե Սահակաշվիլին իրեն Սահմանադրությամբ օժտել է դիկտատորի լիազորություններով, նաեւ հարցրել՝ ինչու Սահակաշվիլին չի ցանկանում Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, ինչու է խոչընդոտում տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Վրաստանի նախագահն էլ ասել է, որ եթե ինքն իր պաշտոնավարման 9 տարիների ընթացքում դիկտատոր չի դարձել, ապա վերջին 9 ամսում հաստատ այդ քայլին չի գնա: Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, Սահակաշվիլին նշել է, թե դեմ չէ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, բայց մտավախություն ունի դրանցում ՌԴ բացասական դերակատարման վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս լուրերը:




Լրահոս