ԽՐՏՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդային չինովնիկին հատուկ յուրօրինակ բնավորություն ունի՝ նա սիրում է լսել միայն գովասանքի խոսքեր ու պարզապես չի կարող հանդուրժել մամուլում իր հասցեին քննադատությունն ու լրագրողների՝ իր համար անցանկալի հարցերը: Երեկ Ս. Կարապետյանը կրկին հայտնվել է նման անհարմար վիճակում. մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն անցանկալի հարց է տվել, որին մեկ նախադասությամբ պատասխանելուց հետո նախարար Ս. Կարապետյանը հայտարարել է, թե ասուլիսն ավարտվել է, ու միանգամից լքել դահլիճը: Նրան վրդովեցրել է հարցը, թե ինչու է դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին, եւ ինչու են նույն ընկերությունները հաղթում անցկացվող մրցույթներում: «Դե որովհետեւ հարմար գին այդ ընկերություններն են առաջարկել»,-ասել է նա, վեր կացել տեղից ու ասուլիսը հայտարարելով փակված՝ փախել լրագրողներից:




Լրահոս