Իշխանական շրջանակներում, բնականաբար, երեկ բուռն քննարկվում էր Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունը: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՀՀԿ-ականները երեկվա խորհրդի նիստից հետո կուլուարներում ակտիվորեն քննարկել են Հախվերդյանի խոսքերի ֆոնին Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը: «Մարդ, որը կառուցողականության կոչեր է անում, մարզերից մեկում մի տիկնոջ կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի այրած նկարներն էր երեկ հանգցնում ձեռքով, ինչպե՞ս թույլ տվեց նման արտահայտություն հնչի հարթակից: Ինչո՞ւ չմիջամտեց»,-միմյանց հռետորական հարցադրում են արել ՀՀԿ-ականները:
ԻՆՉՈ՞Ւ ՉՄԻՋԱՄՏԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ