Ռուսական ՌՕ ուժերի ռազմական ինքնաթիռները նախօրեին մոտ 20 ավիահարված էին հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Российская газета»-ն:
Նրա խոսքով՝ ավիացան հարվածներ է հասցրել ահաբեկչական խմբավորման 8 օբյեկտների ուղղությամբ: ՊՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշվում է, որ սրանք ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ առաջին ավիահարվածներն են: