Ինչպես կավարտվեն Բուդաղյանների և Խաչատրյանների միջև ընթացող բախումները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս այս տարվա հուլիսի 28-ին կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի առթիվ հարուցված քրեական գործն ընդամենը միջոց է` լուծելու Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ոնեցած աղմկալի ծեծկռտուքի առթիվ կալանավորված մարզպետի որդուն` Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու հարցը:

Եվ այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ մարզպետ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է գտնվում: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը Սուրեն Խաչատրյանի մահափորձի հետ:

Ըստ ամենայնի, Արա Բուդաղյանը կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, մինչև ՀՀ քննչական կոմիտեն լուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը:




Լրահոս