Ամերիկյան հեռուստատեսային թոք-շոուն հաղորդում կնվիրի Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հեղինակավոր Conan ուշ գիշերային թոք-շոուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ew.com-ը, սա առաջին անգամն է, որ ամերիկյան ուշ գիշերային թոք-շոուի ժամանակ հեռարձակում կլինի Հայաստանից:

Թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը Հայաստան է այցելել իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ, ով, սակայն, առաջին անգամ է այցելում հայրենիք: «Կարծում եմ, որ ցանկացած ղեկավարի պատասխանատվությունն է իր օգնականին տանել նախնիների երկիր»,- նշել է օ’Բրայանը:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը Conan թոք-շոուի ընթացքում կցուցադրվի նոյեմբերի 10-ին:




Լրահոս