Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի 17 երեխաները հյուրընկալվել էին Դավթաշեն վարչական շրջանում:

Երևանի տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո արթիկցի և մարտակերտցի դպրոցականների համար կազմակերպվել էր այցելություն նաև Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Բացի հարուստ տպավորություններից, երեխաներն իրենց հետ հայրենի քաղաքներ են տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից հանձնված նվերները:




Լրահոս