«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են ահաբեկչություն իրականացնել Խանտի-Մանսիյսկ շրջանի Պիտ Յախ քաղաքի մզկիթում, փոխանցում է Газета.ru-ն:
Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Քննության տվյալների համաձայն՝ 2013թ-ի հոկտեմբերից մինչև 2014թ.-ի ապրիլը Ռիզվան Ագաշիրինովը, Աբդուլա Մագոմեդովը, Աբդուլա Մագոմեդալիևը, Վալեհ Ամիրալիևը, Շամիլ Քադաշովը, Իլյա Պլոտնիկովն ու այլ անձինք Թուրքիայի և Խանտի-Մանսիյսկ շրջանի տարածքում մզկիթի քաղաքի բնակիչների նկատմամբ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման և կազմակերպման գործողություններ են իրականացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ագաշիրինովին և Մագոմեդալիևին ձերբակալել են: Քադաշովը, Պլոտնիկովն ու Մագոմեդովը հետախուզվում են: Իսկ Ամիրալիևին ձերբակալել են Ուկրաինայում: