ԵՄ-ն և Թուրքիան ներգաղթյալների հոսքի նվազեցման շուրջ համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության և Թուրքիայի առաջնորդները Բրյուսելում գագաթաժողովի շրջանակներում Եվրոպայում ներգաղթյալների հոսքի նվազեցման շուրջ համաձայնության են եկել, գրում է BBC Russian-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ «զգուշավոր լավատեսություն» է տեսնում հասած համաձայնություններում:

Ընթացիկ տարում մոտ 600 հազար ներգաղթյալներ ներթափանցել են ԵՄ տարածք ծովով: Մեծամասնությունը, ներգաղթյալների հարցով Միջազգային կազմակերպության համաձայն, ներթափանցում են Եվրոպա Թուրքիայի միջով:

Թուրքիայում այժմ մոտ 2 մլն ներգաղթյալ կա, հիմնականում Սիրիայից ներթափանցած ներգաղթյալներն են: Ավելի վաղ Թուրքիան դիմել էր ԵՄ-ին՝ փախստականներին ընդունելու, ինչպես նաև թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը թեթևացնելու նպատակով 3 մլրդ եվրո տրամադրելու խնդրանքով:




Լրահոս