ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` քաղաքական պայքարի մեջ մտնելու որոշման վերաբերյալ:
Հոկտեմբերի 16-ին լրագրողների հարցին, թե արդյոք տեսնում է Արա Աբրահամյանին խորհրդարանում, վարչապետը պատասխանեց, որ որևէ մեկ անձի կամ քաղաքական գործչի հետ խնդիր չունի:
«Եթե ժողովուրդը որոշի,, որ նա լինի խորհրդարանում, թող լինի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը: