Սիրիայի զինված ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներին և նրանց հրամանատարական կետը Սիրմանիա թաղամասում: Այս մասին հայտարարել է սիրիացի գեներալ Ալի Մայհուբը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեր զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Ֆուրու և Սաֆսաֆա գյուղերում մեծ թվով զինյալների ոչնչացումից հետո»,-նշել է սիրիացի գեներալը:
Նա նաև հավելել է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները ոչնչացրել են մոտ 30 զինյալի Ռաքքա մարզում: