Արայի հետ բոլոր հարցերը քննարկել ենք. ՕԵԿ-ական Սերյոժա Աբրահամյանը` եղբոր մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա Աբրահամյանի նպատակն ավելի շատ Հայաստանին ինչ-որ չափով օգնելն է, մնացածը երկրորդական է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Հայաստանի քաղաքական կյանքից անմասն չմնալու հայտարարություններին, այս մասին նշեց նրա եղբայրը` ՕԵԿ անդամ Սերյոժա Աբրահամյանը:

«Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, բայց վերջնական որոշումն ինքը պետք է ընդունի: Կողմ ենք, որ ինքն իր պոտենցիալն օգտագործի ի նպաստ Հայաստանի զարգացման», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս