Մնում է սկսի քարոզչությունը կամ հակաքարոզչությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ քաղաքական ուժերը մեկը մյուսի ետեւից, ի վերջո, հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների շտաբների ձեւավորման մասին: Նախ ՀԱԿ եւ Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ ձեւավորելու մասին, որի ղեկավարը լինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իսկ երեկոյան էլ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ հրավիրվեց, որից հետո հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբ ստեղծելու մասին, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ը նախորդ համարում արդեն գրել էր, որ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարելու ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբը, առանց հրաժարականի:

Այսպիսով, «Այո»-ի եւ «Ոչ»-ի մեկական շտաբներ ձեւավորվեցին: Ենթադրվում է, որ առնվազն մեկական էլ կձեւավորվեն: Մասնավորապես, ՀՅԴ-ն էլ իր «Այո»-ի շտաբն է ձեւավորելու, ինչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Աղվան Վարդանյանը: Բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի, ավանդական այս կուսակցությունը դժվար թե մեծ ռեսուրսներ ծախսի, ընդհակառակը, նրանք շահած դուրս կգան: «Ոչ»-ի երկրորդ շտաբը, ենթադրվում է, որ կձեւավորեն «Նոր Հայաստան»-ի շուրջ հավաքվածները, որի հիմնական առանցքը կլինի «Ժառանգություն» կուսակցությունը: Այնպես որ, մնում է քարոզչությունը կամ հակաքարոզչությունը սկսվի, ինչը դեռ կողմերը չեն շտապում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս