Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է անհայտ անօդաչու սարքի տեսանյութը, որը Սիրիայում թռիչքների ժամանակ նկարահանել է ռուս օդաչուն, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Սիրիայի օդային տարածքում ավելացել է անօդաչու սարքերի ներկայությունը»,-ասվում է YouTube-ում ՊՆ հրապարակած տեսանյութի մեկնաբանություններում:
Նշվում է, որ ռուս օդաչուի կողմից նկարահանված անօդաչու սարքը հիմնականում կիրառվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: