Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի  դարպասպահ Իկեր Կասիլյասը «չոր» խաղերի քանակով դարձել է ռեկորդակիր: Այսօր «Պորտու»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Մաքաբի»-ին: Կասիլյասն այդ խաղում մասնակցել է ողջ հանդիպմանը:

Ընդհանուր առմամբ, Կասիլյասն իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայում 51 անգամ դարպասն անառիկ է պահել: Երկրորդ տեղում Էդվին վան դեր Սարն է:

Իկեր Կասիլյաս – 51 «չոր» խաղ

Էդվին վան դեր Սար – 50

Վիկտոր Վալդես եւ Պետեր Չեխ – 45

Ջանլուիջի Բուֆոն – 37




Լրահոս