Զենք-զինամթերք՝ գերեզմանոցի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի գերեզմանոցի դիմաց` աղբամանների մոտ, փամփուշտներ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որում կար նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 18 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ` լիցքավորված 29 և 30 փամփուշտներով:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս