Ամերիկացի զինծառայողը զոհվել է Իրաքում տասնյակ գերիների փրկության հարցով օպերացիայի ժամանակ, փոխանցում է CNN-ը՝ հղում անելով իշխանությունների ներկայացուցիչներին:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ առաջին ամերիկացին է, ով զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Իրաքի հյուսիսում գտնվող Հոիջա քաղաքում անցկացված օպերացիայի ընթացքում 70 գերի է փրկվել: Աղբյուրների խոսքով՝ բացի ամերիկացի զինծառայողներից օպերացիային մասնակցում էին նաև իրաքցի և քուրդ զինծառայողներ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել Իրաքին, եթե վերջինս օգնություն խնդրի Ռուսաստանից: