ՕԵԿ-ի մուրաբաներին եկել են փոխարինելու զուգարանի թուղթն ու օճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում։ Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ։ Դրա համաի գյուղացիները տարվա վերջին վճարում են 5 հազ դրամ։ Ապրանքները բաժանողները ներկայանում են իբրև «բարեգործական կազմակերպություն»։

«Ժողովուրդ»–ը պարզեց, որ մաքրող միջոցները բաժանում Է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել Է 2012 թվականին։ Այս ՀԿ-ն «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավոիման մեջ մտնող կազմակերպություններից Է։ Ըստ ամենայնի, մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը։ Տեղեկացնենք, որ ՀԿ-ի հիմնադիրները Գոհար Հայրապետյանը և Գևորգ Կոշկերյանն են։ Վերջինիս մասին մամուլը ժամանակին գրել Է, որ նախկինում 17 տարվա ազատազրկման Է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության և սպանության մասնակցության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս