ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, որ այս կառավարությունը, իր ծրագրով հանդերձ, երկիրը տարել է դեպի փակուղի: «Տիգրան Սարգսյանը, օրինակ, սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու սահմանապահ զինվորներին այցելելու եւ գոնե որոշ հարցերի լուծում տալու փոխարեն ժամանակն անցկացնում է ռոք ակումբներում զվարճանալով ու դեռ հավակնում է մնալ վարչապետի պաշտոնում՝ էլ ավելի խարխլելով դժվարությամբ ձեռք բերված պետականության հիմքերը: Տիգրան Սարգսյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում կդառնա ուժգին ապտակ մեր հասարակությանը առաջիկա տարիների համար»,-ասել է Զոհրաբյանը: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն էլ tert.am-ի հետ զրույցում հակադարձել է. «Ընդհանրապես ապտակներից խոսում են մարդիկ, որոնք ծառայում են ապտակով հարցեր լուծողներին եւ ֆեոդալական միջավայր ստեղծողներին»:
ԱՊՏԱԿՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ