ԿՐԿԻՆ ՓՈՒՉԻԿԻ ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի «փուչիկների» գործով  մեկ  տարի պայմանական ազատության մեջ գտնվող Սերոբ Բոզոյանը մնացել է առանց աշխատանքի: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեռեւս մեկ ամիս առաջ նշել էր, թե պատրաստվում է աշխատանք գտնելու հարցով դիմել Հանրապետական կուսակցություն, սակայն չի դիմել: «Ինչի՞ համար դիմեմ կամ ի՞նչ գործ պետք է առաջարկեն ինձ: Նրանց առաջարկածը պահակի գործ պետք է լինի, իսկ դա ես էլ կարող եմ գտնել»,-հուսալքված եւ հիասթափված ասաց Բոզոյանը: Հարցին, թե Հանրապետական կուսակցությունից ոչ մի ակնկալիք չունենալով՝ ինչպես է պատրաստվում պահել ընտանիքը, այսպես պատասխանեց. «Փուչիկների գործ կանեմ, բայց ոչ գազով փուչիկների, ու այդպես մի կերպ կպահեմ ընտանիքս»:




Լրահոս