Ժողովուրդ. Բերդի քաղաքապետի որդուն ուղղված կրակոցները՝ շփոթմո՞ւնք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդուն` Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարել է շփոթմունք և նշել, որ իր տղան թշնամիներ չունի. “Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես գիտեմ, որ դա շփոթմունք է”: Աժ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթի հետ զրույցում կատարվածը դարձյալ համարել է շփոթմունք: “Այո, նա իմ փեսան է: Նա չի կարող թշնամիներ ունենալ, այս ամենը շփոթմունք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այս պահին”,- ասել է նա:
Շարունակությունը` “Ժողովուրդ”  օրաթերթի այօրվա համարում




Լրահոս