Վթար Գեղարքունիքում. վարորդը տեղում զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին՝ ժամը 18.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել ճանապարհից:
Պարզվել է, որ “Վոլկսվագեն Ջետտա” մակնիշի 32 ԼՏ 463 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մերուժան Բաբայան, ծնվ.1958թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից Մ.Բաբայանը տեղում զոհվել է:




Լրահոս