Ժողովուրդ. Վազգեն Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ սկանդալային հայտարարություն է արել, ըստ նրա` վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել: “Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգպանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր”,-ասել է նա: Թերթը նկատում է, որ այս հայտարարության հեղինակը Հանրային խորհրդի նախագահն է, որն ի պաշտոնե քաջածանոթ է իշխանական կուլիսներում կատարվող անցուդարձին, ավելին, համարվում է գործող վարչապետի քաղաքական կնքահայրը և մտերիմը:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս