ՍԵՐՄԱՑՈՒ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանում փետրվարի 15-ին կայացած խորհրդակցության ժամանակ,  գյուղնախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը տեղեկացրել է, որ  իրենց է դիմել   «Չարդախլու» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Պողոսը եւ Գյումրիի սելեկցիոն կայանից ստացել ցորենի եւ գարու բարձրորակ սերմացու: Վարչության պետի խոսքերով,  սակայն,  համայնքը տեր չի կանգնել  այդ ծրագրին, եւ   արդյունքում համայնքում  չի ստեղծվել հացահատիկի սերմնաբուծական տնտեսություն: Շամխորի շրջանի  հռչակավոր Չարդախլու  գյուղից (այստեղից են սերվել մարշալներ Բաղրամյանը եւ Բաբաջանյանը)  բռնագաղթածների  մի  մասը բնակվում է Տավուշի մարզի Զորական գյուղում: Խորհդակցությանը ներկա Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանն առաջին անգամ էր լսում հատկացված սերմացուի եւ  համայնքում սերմնաբուծական տնտեսություն ստեղծելու  չկայացած ծրագրի մասին:




Լրահոս