Գերմանացի նախկին ռեփեր Դենիս Կուսպերտը, ով մասնակցություն է ունեցել «Իսլամական պետության» քարոզչական տեսանյութերի նկարահանմանն ու ուժայինների շարքում արտասահմանցիների ներգրավմանը, սպանվել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էլիս Սմիթին:
Նա հաստատել է, որ գերմանացի ռեփերը սպանվել է Ռաքքա քաղաքի մոտակայքում, սակայն նշել է, որ նա չէր հանդիսանում ամերիկացի զինծառայողների առաջնահերթ թիրախը:
Գերմանացի նախկին ռեփերը հայտնի էր Deso Dogg կեղծանվամբ: 2012թ.-ին նա միացել էր ահաբեկչական խմբավորմանը:
Քարոզչական տեսանյութերից մեկում Կուսպերտը ցուցադրել է իսլամիստների դեմ մարտնչելու համար գլխատված մարդու գլուխը: Այս տարվա փետրվարին ԱՄՆ իշխանությունները նրան ներառել են միջազգային ահաբեկիչների ցուցակում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան